Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 6.215-ով` կազմելով 1.115.810 մարդ: Ըստ շտաբի` չորս օրվա օրական աճը 0.6 տոկոս է կազմում:
Ամենօրյա աճի ամենացածր տեմպերը գրանցվել են Նենեց եւ Չուկոտկա ինքնավար օկրուգներում (յուրաքանչյուրում` 0-ական տոկոս), Մոսկվայի մարզում, Սմոլենսկի մարզում, Չեչնիայի Հանրապետությունում (յուրաքանչյուրում` 0,.2-ական տոկոս), Կալուգայի մարզում, Տուլայի մարզում, Թաթարստանում, Չուվաշի Հանրապետությունում (0.3-ական տոկոս):
Մասնավորապես, 980 նոր դեպք է գրանցվել Մոսկվայում, 211 դեպք` Սանկտ Պետերբուրգում, 181-ը դեպք` Ռոստովի մարզում, 172 դեպք` Մոսկվայի մարզում, 157 դեպք` Նիժնի Նովգորոդի մարզում:
Ռուսաստանի Դաշնությունում այս պահին բուժում է անցնում ընդհանուր 178.212 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվն աճել է օրական 5 976-ով, վարակումից հետո վերականգնվել է ընդհանուր 917949 մարդ:
Ըստ շտաբի` ապաքինվածների մասնաբաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82.2 տոկոսը:
Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 1.191 հիվանդ, Ուլյանովսկի մարզում` 253 մարդ, Իրկուտսկի եւ Վորոնեժի մարզերում` 188, Կեմերովոյի մարզում` 176:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 160-ով, սա առավելագույնն է հուլիսի 31-ից ի վեր: Ըստ շտաբի տվյալների` ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 19.649 մարդ, ինչը կազմում է Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թվի 1.76 տոկոսը:
Վերջին օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 25 մահ, 15-ը` Մոսկվայում, 8-ը` Տուվայի Հանրապետությունում, 7-ը` Մոսկվայի մարզում, 6-ը` Ռոստովի մարզում, եւս 42 մարզում մահվան դեպքերը չեն գերազանցել 5-ը: