Մահացել է հայտնի կինոօպերատոր Մայքլ Չեփմենը, որն աշխատել է Սկորսեզեի հետ
84 տարեկան հասակում մահացել է կինոօպերատոր Մայքլ Չեփմենը։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է նրա կինը՝ Էմի Հոլդեն Ջոնսը։
«Ցտեսություն, իմ կյանքի սեր։ Մայքլ Չեփմեն, 2020թ.-ի սեպտեմբերի 20»,- ասված է Ջոնսի հրապարակման մեջ։
Ընդ որում, The Hollywood Reporter-ը, վկայակոչելով Չեփմեբի որդուն, նշել է, որ կինոօպերատորի մահվան պատճառ է դարձել քրոնիկական սրտային անբավարարությունը։
Մայքլ Չեփմենը հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը», Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ», ինչպես նաեւ Մարտին Սկորսեզեի «Տաքսու վարորդը» եւ «Վերջին վալս» ֆիլմերի վրա կատարած աշխատանքով։