Վոլոչկովան իր 7-ամյա աղջկան ընտելացնում է ադամանդներին (լուսանկարներ)
Անաստասիա Վոլոչկովան հայտնի է իր թանկարժեք և յուրօրինակ զարդերով: Նրա երկրպագուները ևս գիտեն Վոլոչկովայի նախասիրությունների մասին և նրան նվիրում են նույնիսկ ադամանդե նվերներ: Այդ պատճառով էլ ամենահայտնի ռուս աստղերից մեկն իր աղջկան արդեն սովորեցնում է շքեղ կյանքով ապրել:
Արիադնայի ականջները մայրն արդեն ծակել է, իսկ նա դեռ չի բոլորել 8 ամյակը: «Մենք այսօր ծակել ենք Արիադնայի ականջները, հերթն այժմ գեղեցիկ ականջօղերինն է»,-իր բլոգում գրել է Վոլոչկովան:
Դատելով լուսանկարներից` մայր ու աղջիկ ցավոտ գործընթացից անմիջապես հետո անցել են գնումների: Գնումները հաջողությամբ ավարտվել են, իսկ լուսանկարներում փայլելու հերթը Վոլոչկովայի դստերն է: