Հղի Նատալյա Պոդոլսկայային քննադատել են մերկ որովայնով լուսանկարի համար
Երգչուհի Նատալյա Պոդոլսկայան՝ Վլադմիր Պրեսնյակովի կինը, լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել մերկ որովայնը։ Եվ ընդամենը մեկ ժամվա ընթացքում տասնյակ հետեւորդներ քննադատել են նրան։ Կանայք վստահ են, որ երեխայի սպասելու ընթացքում որովայնը ցուցադրելը պատշաճ չէ։ Բացի այդ՝ նրանց մի մասը նշել է, որ իրենց համար հաճալի չէ Նատալյանին այդ տեսքով տեսնել։
Պոդոլսկայան վրդովվել է՝ ծանոթանալով երկրպագուների կարծիքին։ «Ես հազվադեպ եմ զայրանում… բայց այս ի՞նչ մտածելակերպ է։ Ես հույս ունեմ՝ ծովում հղիներին լողազգեստով կարելի է լողալ, թե՞ առհասարակ չի կարելի։ Մարդիկ, ես չեմ հավատում չար աչքին։ Ես բոլորովին այլ բաների եմ հավատում»,- գրել է Պոդոլսկայան։