ԱՄՆ դատարանը թույլ չտվեց WeChat-ը հեռացնել Google-ի եւ Apple-ի խանութներից
ԱՄՆ դատարանը մերժել է ԱՄՆ Առեւտրի նախարարության որոշումը եւ արգելել է հեռացնել չինական WeChat հավելվածը App Store եւ Google Play խանութներից:
Ըստ Reuters-ի` արգելքը պետք է ուժի մեջ մտներ կիրակի` սեպտեմբերի 20-ին, պատմել է ԱՄՆ Սան-Ֆրանցիսկոյի դատավոր Լորել Բիլերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 20-ից արգելք էր սահմանել WeChat-ի ու TikTok-ի տարածման վրա երկրի տարածքում:
Այդ որոշումից հետո ԱՄՆ-ում WeChat-ի օգտատերերը կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել դատարան, հայտնում է Prime-ը:
Հայցադիմումը պահանջում էր չեղյալ հայտարարել նախարարության հրամանը` ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության հիման վրա: Այս փոփոխությունը խոսքի եւ մամուլի ազատություն է երաշխավորում:
Ինչպես Բիլերը ասել է գործակալությանը, հայցվորները նշել են, որ WeChat-ը հասարակության մեջ հաղորդակցության միակ միջոցն է, դա վերաբերվում է նաեւ անգլերեն լեզվի սահմանափակ իմացությամբ չինացիների վրա: