«Հակառակորդի զոհի մասին ինֆորմացիա չունենք, սահմանին հարաբերական անդորր է». Շուշան Ստեփանյան
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, թիրախավորող, նպատակային կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը՝ իրենց կողմից մեկ զոհի և վիրավորի մասին, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ, բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»: