WSJ. Թրամփը 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտման համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի վերջին 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրման համար, մինչդեռ նախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենն արդեն 466 միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Բայդենի նախընտրական արշավի համար միջոցների մասին տեղեկատվությունը տրամադրել է շտաբի աշխատակիցը, իսկ Թրամփի մասին տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է ամերիկացի առաջնորդի նախընտրական արշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրթոնը:
Ավելի վաղ ֆինանսական առավելությունը Թրամփի կողմում էր, նա սկսել էր գումարներ հավաքել նախընտրական քարոզարշավի համար դեռ 2017-ի հունվարից, իսկ 2020-ի սկզբին արդեն ավելի քան 100 միլիոն ուներ: Իսկ Բայդենի դրամահավաքի արշավը սկսել էր կրճատել հետ մնալը միայն այս տարվա ապրիլին: