«Հայրենադարձություն եւ ինտեգրում» մեգանպատակը բավականին մեծ ծավալներով հիմա արդեն իրագործված է. Փաշինյան
Մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեգանպատակներից մեկը մեծ հայրենադարձությունը եւ ինտեգրումն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մենք հասկանում ենք այսպես՝ ապահովել ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում անշարժ գույք, բիզնես ունենալով, ՀՀ-ում կրթություն ստանալով:
Ընդ որում, այս մեգանպատակը բավականին մեծ ծավալներով հիմա արդեն իրագործված է: Հայաստանում այսօր հազարավոր սփյուռքահայեր կան, որոնք տարվա կեսն ապրում են Հայաստանում, մյուս կեսը՝ որեւէ երկրում»,-ասաց նա: