Մհեր Մկրտչյանն առաջին մանրամասներն է հայտնում «Իշխանություն» ֆիլմի մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այս շրջանում զբաղված է իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմի նկարահանումներով, որի սցենարի հեղինակը հենց ինքն է: Ռեժիսորն առայժմ չի բացահայտում ֆիլմի բոլոր մանրամասները, բայց որոշ փակագծեր բացել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
«Այս ֆիլմը սիրո, դավաճանության, մարդ տեսակի եւ, իհարկե, իշխանության մասին է: Ավելին բացել փակագծերը, երեւի, սխալ է այս պահին: Հենց մեկնարկի ֆիլմի գովազդային փուլը, ինչ-որ չափով այդ փակագծերը կբացվեն ավելին»:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմն իր բնույթով քաղաքական դրամա է: Անդրադառնալով դերասանական կազմին՝ Մհեր Մկրտչյանը նշեց.
«Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Սարգիս Գրիգորյանը, Ռոզի Ավետիսովան, Լեւս Դավթյանը, Ժաննա Վելիցյանը, Լուիզա Ղամբարյանը...Ֆիլմում կան կերպարներ, որոնք կան կյանքում, որոնք կան քաղաքականության մեջ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: