ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը. Պոմպեոն շնորհավորել է ՀՀ անկախության տոնը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Պոմպեոյի շնորհավորական ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` անկախության օրվա առթիվ` ի հիշատակ Խորհրդային Միությունից անկախության հռչակման: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների կապերը ` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության, բարգավաճման վրա»:
Պոմպեոն շեշտել է՝ Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական, ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական հանձնառությունը: ԱՄՆ-ն ողջունում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ ընթացակարգերի և քաղաքացիների առջև պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակի աջակցել Հայաստանին այս ջանքերում: