Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: