Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 272 հազարը
Գերմանիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 922 դեպք: Երկրում հիվանդների ընդհանուր թիվն աճել է` կազմելով 272 337 դեպք: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները, փոխանցում է RT-ն:
Հաղորդվում է, որ Գերմանիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից հիվանդների մահվան դեպքեր չեն գրանցվել, COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 9371 է: