«Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում…». Արուս Տիգրանյանի անկեղծ խոստովանությունը (ֆոտո)
Լրագրող Արուս Տիգրանյանը հարսանեկան արարողությունից նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել անկեղծ խոստովանությամբ։ Արուսը նշել է՝ 24 տարեկանում երբեք չէր ամուսնանա, բայց…
«Անկեղծանամ: Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում: Բայց հավատացեք` դժվար ա չամուսնանալ նրա հետ:
Իմ կյանքի մեծ սերը, իմ ընտանիքը եւ իմ ամենամտերիմ ընկերը ինքն ա: Նույնքան գիտակցված ու էմոցիոնալ ամուսնություն մաղթում եմ բոլոր բոլորիդ»,- գրել է նա։
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել երեկ, իսկ նշանադրության մասին հայտնի է դարձել հունվարին։ Արուսի ընտրյալը՝ Հարութ Աբրահամյանը, Facebook-յան էջում կիսվել էր ռոմանտիկ լուսանկարով ու անգլերենով մակագրել այն. «Ընդմիշտ միասին»։ Արուսիկի ընտրյալը նրան մատանի էր նվիրել նավի վրա՝ Իտալիայում։