ԵՄ պատժամիջոցները միայն կխանգարեն Անկարայի և Աթենքի երկխոսությանը. Էրդողանի մամուլի քարտուղար
Թուրքիան և Հունաստանը հնարավոր է շուտով վերսկսեն տարածքային հակամարտության վերաբերյալ բանակցությունները: Սակայն, այդ երկխոսությանը կարող են խոչընդոտել ԵՄ պատժամիջոցները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
«Այս պահին կլիման շատ ավելի բարենպաստ է բանակցություններ սկսելու համար», – ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով, Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը կարող է նվազեցնել այդ առաջընթացը: «Թուրքիայի դեմ շանտաժի սպառնալիքներն ու պատժամիջոցներն անարդյունավետ են: Եվրոպական քաղաքական գործիչները դա արդեն պետք է իմանան»,- հավելել է Քալինը: