Պուտինը տեսանկարահանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ելույթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել, հաղորդում է «Ռոսիա 1»-ը:
Կադրերում երևում է, որ Պուտինը ելույթ է ունեցել «Ընդհանուր ապագան՝ ընդհանուր ուժերով» պաստառի ֆոնին:
Սպասվում է, որ ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին՝ Գլխավոր ասամբլեայի բացման օրը:
Սեպտեմբերի 22-ից 29-ը Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ իրավիճակի պատճառով Պուտինը չի մեկնի Նյու Յորք: