Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Օքսֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ պաշտոնական վիճակագրությունը քաղցկեղից կամ դժբախտ պատահարից մահացած մարդկանց գրանցել են որպես կորոնավիրուսի զոհեր, գրում է Daily Mail-ը: Վերլուծության են ենթարկվել հուլիս և օգոստոս ամիսների տվյալները: Փորձագետներին հայտնի է դարձել, որ COVID-19-ի վերաբերյալ զեկույցներում ընդգրկված մարդկանց մոտ 30 տոկոսը մահացել է այլ պատճառներից: Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերից առնվազն 3.5 հազարը այդ հիվանդությունից չի մահացել:
Բժիշկները նշում են, որ նման վիճակագրությունը խեղաթյուրում է իրերի իրական վիճակը և հնարավորություն չի տալիս ճիշտ գնահատել իրավիճակը: Անհրաժեշտ է հստակ իմանալ՝ արդյոք վիրուսը նույնքան մահացու է, որքան գարնանն էր: Ապացուցողական բժշկության կենտրոնի մասնագետները վստահ են, որ հիվանդությունը թուլացել է, և մարդկանց մեծ մասն այն ավելի թեթև է տանում: