Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ռեսուրսները հրատարակել են իրենց «կորպորատիվ» ամսագիրը, որտեղ պատմել են, թե ով է մտածել ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, հաղորդում է MK-ն:
Ինչպես գրված է նյութում, ինքը՝ Ուսամա Բեն Լադենը, որն այն ժամանակ անձամբ գտնվելիս է եղել Սուդանում, աշխատել է ԱՄՆ-ում ահաբեկչության ծրագրի վրա: Սակայն ի սկզբանե նման ծրագիր է առաջարկել եգիպտացի մի օդաչու, ընդ որում՝ նա աշխատել է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:
Եգիպտացին անմիջապես Բեն Լադենին ասել է, որ նրան անհրաժեշտ է առեւանգել ինքնաթիռը եւ հարվածել Ամերիկայի ամենանշանավոր վայրերից մեկին:
Բայց Սուդանից մեկ այլ ահաբեկիչ առաջարկել է այլ ծրագիր՝ առեւանգել ինքնաթիռները եւ պայթեցնել դրանք, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Այս նախագիծը դուր է եկել Բեն Լադենին, եւ նա անցել է դրան: Բայց երբ նա սկսել է մանրամասն զարգացնել այն, եկել է այն եզրակացության, որ Սուդանը հարմար չէ ահաբեկչություններ իրականացնելու հարթակի դերի համար:
1998 թվականին, տեղափոխվելով Աֆղանստան, «Ալ Քաիդա»-ի ղեկավարը վերադարձել է եգիպտացի օդաչուի ծրագրին:
Հոդվածում ջիհադականները նաեւ քննադատել են Charlie Hebdo հրատարակությանը, որը վերսկսել է կրոնական ծաղրանկարների հրապարակումը:
Հետևեք մեզ Telegram-ում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
11.09.2020 12:08
Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է
10.09.2020 20:45
Ի՞նչն է մեզ քաշում դեպի ետ. Արմեն Գևորգյան
18.09.2020 12:35
Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում
16.09.2020 19:39
Ի՞նչ է կատարվում Ոստիկանությունում
15.09.2020 12:16
Լատենտ Հայաստան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
19.09.2020 20:22 Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան1
19.09.2020 21:02 Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա2
19.09.2020 21:22 «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը3
19.09.2020 16:44 Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է4
19.09.2020 20:11 «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)5
9:49 Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հե