Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար
Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է«Ռոսիա 1»-ը:
Նրա խոսքով՝ մի քանի հազար մարդ համապատասխան բժշկական անալիզներ է հանձնել, որպեսզի նրանք դառնան փորձարկումների անցկացման համար թեկնածուներ:
Պատվաստվել է ավելի քան 700 մարդ: Սոբյանինի խոսքով՝ նրանց ինքնազգացողությունը լավ է: