Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայում
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուժ քաղաքում մասնակցում է Բալկանյան երկրների առաջնությանը։
Գերազանց մրցելույթ է ունեցել Երվանդ Մկրտչյանը, որը 1500 մետր վազքում նվաճել է ոսկե մեդալ, հաղորդում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի սանը ցույց է տվել 3։47․60 րոպե արդյունք։
Երվանդ Մկրտչյանը հանդես կգա նաեւ 800 մետր վազքում։