Թուրքական լճի հատակին երևացել է բազիլիկ, որը շուրջ երեք դար ոչ ոք չի տեսել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երաշտի պատճառով Բուրսա նահանգի Իզնիկ լճի մակարդակը խիստ նվազել է: Այդ պատճառով VIII դարից ի վեր առաջին անգամ ջրամբարի հատակին երևացել է Սուրբ Նեոֆիտոսի բազիլիկը: Այս մասին գրում է Daily Sabah-ը:
Շինությունը 1500 տարեկան է: Բայց կառուցումից հետո նրան տխուր ճակատագիր բաժին ընկավ. սրբավայրը շուտով ջրի տակ անցավ։
Դա տեղի է ունեցել մեր թվարկության մոտ 740 թվին՝ երկրաշարժի պատճառով: Սեյսմիկ ակտիվությունից և ջրհեղեղից հետո տաճարը ոչ ոք չի տեսել: Եվ միայն այս տարի, ջրի մակարդակի ավելի քան երկու մետր նվազման պատճառով, բազիլիկը տեսանելի դարձավ: