«Ամենաերջանիկ պահերը». Գուրգեն Դաբաղյանը լուսանկար է հրապարակել կնոջ ու դստեր հետ
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որն ամիսներ առաջ հայր է դարձել, ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգիչը պատկերված է կնոջ՝ Իննայի եւ դստեր հետ։ Փոքրիկի դեմքը փակված է սրտիկի տեսքով սմայլիկով։ Երգչի էջը ողողված է դրական մեկանաբանություններով, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրանց. «Ամենագեղեցիկ ընտանիքը», «ամենաերջանիկ պահերը»։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ:
Երջանիկ ծնողները փոքրիկին Շուշաննա անունն են տվել։ Երեխան լույս աշխարհ է եկել հուլիսի 15-ին։ «Աննկարագրելի զգացողություններ էին, նման բան կյանքում չէի ապրել, որպեսզի կարողանամ համեմատել, թե դա ինչ էր: Երբ տեսա դստերս, մի պահ քարացա. չէի հասկանում, թե ինչ էր կատարվում` աննկարագրելի, հետաքրքիր ու երջանիկ պահ էր»,- օրեր առաջ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Գուրգենը։