72 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ռուսական լոտո»-ի հաղորդավար Միխայիլ Բորիսովը
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ռուսական լոտո»-ի հաղորդավար Միխայիլ Բորիսովը, հաղորդում է Բորիս Շուկինի անվան թատերական ինսիտուտը։
Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ հաղորդավարը հիվանդանեցում է հայտնվել, նրա ինքնազգացողությունը վատացել է նկարահանումների ընթացքում։
«Երեկ մենք ծանր կորուստ ենք ունեցել. կյանքից հեռացել է Միխայիլ Բորիսովիչ Բորիսովը։ Հնարավոր չէ հավատալ դրան… Միշտ լի էներգիայով, կյանքով, մի փոքր հեգնական. Միխայիլ Բորիսովիչը կայունության ու վաղվա օրվա նկատմամբ հանգիստ վստահության մարմնավորում էր թվում… Միխայիլ Բորիսովիչն իսկական արտիստ էր եւ հեռացավ արտիստի նման՝ հենց նկարահանման հրապարակից։ Մենք սգում ենք»,- ասված է հաղորդագրությունում։
Բորիսովը երկար տարիներ աշխատել է թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում։ Շուկինի անվան թատերական ինստիտուտում նա ղեկավարում էր ռեժիսուրայի ամբիոնը, դիպլոմային ներկայացումներ էր բեմադրում, որոնք հաջողություն էին ունենում հանդիսատեսի շրջանում։