Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը Գրիշչուկի հետ կիսեց 4-5-րդ տեղերը
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ օնլայն անցկացված արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարում։ Նրանք 36 հնարավորից վաստակեցին 18,5-ական միավոր եւ ստացան 27,5 հազարական դոլար։
Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկին եւ Յան Նեպոմնյաշչուն, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային։
Նա ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացիներ Ջեֆրի Սյոնի, Հիկարու Նակամուրայի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։
Հայ գրոսմասյտերը պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։
Առաջին տեղը կիսեցին Մագնուս Կարլսենը եւ Ուեսլի Սոն՝ որոնք 36 հնարավորից վաստակեցին 24-ական միավոր։ Նրանք ստացան 45 հազարական դոլար։
Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 21 միավոր (35 հազար դոլար)։