Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը դիզայներ Կարինա Հակոբյանն է
Երգչուհի Լեդի Գագանյի «911» երգի տեսահոլովակը, որի ստեղծելիս հեղինակները ոգեշնչվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, մեծ արձագանք է ստացել համացանցում։
Տեսահոլովակում, որը Լեդի Գագան ցավի պոեզիա էր անվանել, դա միակ հայկական «հետքը» չէ. կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։ Վերջինիս կայքում նշվում է, որ նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։
«Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգությանը վկայակոչումների շարքում, որը տարբեր ձեւերով ոգեշնչել է ինձ»,- Insatgram-յան էջում գրել է դիզայները։
Տեսահոլովակի ռեժիսորը Թարսեն Սինգն է։ Գագայի խոսքով՝ ստեղծագործությունն aնձնական պատմություն է մենթալ առողջության եւ այն մասին, թե ինչպես իրականությունն ու երազանքները կարող են փոխգործացկել՝ մեր մեջ ու մեր շուրջ հերոսներ ձեւավորելու համար։ «Այն, ինչ ինչ-որ ժամանակ իմ առօրյա կյանքն էր, հիմա ֆիլմ է դարձել, սա ճշմարիտ պատմություն է, եւ այն հիմա անցյալում է ու ոչ թե ներկայում»,- նշել էր երգչուհին։