Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի սպանության մասնակիցներից
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է վրեժ լուծել միայն գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի մասնակիցներից: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը հաղորդել էր, որ իրանական ծառայությունները դավադրություն են նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ամերիկայի դեսպան Լանա Մարկսին սպանելու համար՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Սոլեյմանիի սպանության:
«Պարոն Թրամփ, մեր մեծ գեներալի համար վրեժխնդրությունը իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր հզոր եղբոր արյան համար մենք հարված կհասցնենք Հարավային Աֆրիկայում կին դեսպանի՞ն », – ասել է Սալամին: