Ֆլիկ. Ուրախ եմ, որ «Բավարիան» նման մակարդակի հանդիպում անցկացրեց
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության առաջին տուրի՝ «Շալկե 04»-ի դեմ խաղում տարած հաղթանակը:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք, կարողացանք ամբողջ խաղի ընթացքում վերահսկել գնդակը:
Ուրախ եմ, որ «Բավարիան» նման մակարդակի հանդիպում անցկացրեց: Մենք ցույց տվեցինք, որ այս մրցաշրջանում պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթանակ է տարել «Շալկե 04»-ի նկատմամբ 8:0 հաշվով: