«Լոռին» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվողի հետ
Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Լոռիի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մարինին հանդես է եկել նաեւ Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» եւ «Շահր Խուդրու» ակումբներում։
Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։
Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։