Բենքսին գաղտնիության պատճառով կարող է կորցնել իրավունքներն իր աշխատանքների նկատմամբ
Փողոցային նկարիչ Բենքսիի ապրանքանիշը վտանգի տակ է հայտնվել, երբ Full Color Black ընկերությունը, որը շնորհավորական բացիկներ է թողարկում, հաղթել է դատական գործընթացը եւ թույլտվություն ստացել նկարչի ստեղծագործությունները տարածել ապրանքների վրա։
Full Color Black-ի ներկայացուցիչները պնդում էին, որ կարող են օգտագործել Բենքսիի «Flower Thrower» նկարը, քանի որ նա չի կարող նույնականացվել որպես իսկական հեղինակ այն պատճառով, որ նրա անձը շարունակում է գաղտնի մնալ։ Այդ որոշման վրա չի ազդում նաեւ 2014թ.-ին Բենքսիի կողմից ձեռք բերված ԵՄ ապրանքանիշը արվեստի ստեղծագործությունների համար։
Եվրոպական միության՝ ինտելեկտուալ սեփականության գերատեսչությունը դա հետեւյալ կերպ է պարզաբանում. «Բենքսին նախընտրել է անհայտ մնալ եւ մեծամասամբ գրաֆիտի նկարել ուրիշի սեփականության վրա առանց թույլտվության եւ ոչ թե նկարել իր կտավների կամ իր սեփականության վրա»։ Կոմիտեն նաեւ հղում է արել նախորդ տարի Բենքսիի՝ հուշանվերների խանութ բացելու որոշոմանը, որը մի քանի շաբաթ գոյություն է ունեցել ինտերնետային խանութի հետ, որը սահմանափակ տպաքանակով վաճառել է Banksy-ի արտադրանքը։ Այն հայտնաբերել է, որ Բենքսին խանութը բացել է եւ «ապրանքանիշն օգտագործել է միայն օրենքը շրջանցելու համար»՝ հավելելով, որ «այդ գործողությունները համատեղելի չեն ազնիվ պրակտիկայի հետ»։
Ապրանքանիշերի ոլորտում մասնագիտակցած փաստաբան Ահարաոն Միլսը World Trademark Review-ին ասել է, որ այդ որոշումը նշանակում է, որ «Բենքսիի բոլոր ապրանքանիշերը վտանգի տակ են, քանի որ նրա բոլոր աշխատանքները պիտակավորված են նույն անվամբ»։