Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու քննադատության արժանացել
Երգչուհի Մայլի Սայրուսն անակնկալ է մատուցել հետեւորդներին, ինչի արդյունքում սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել։ Հոլովակը հրապարակվել է աստղի Instagram-յան էջում։
Արտիստը տեսախցիկի առաջ արձակել է տաբատի կոճակները, ապա սկսել հանել շապիկը։ Սայրուսն իրեն նկարել է թոփլես՝ մերկ կուրծքը ծածկելով ձեռքով։ Նրա հրապարակումն ավելի քան 300 հազար լայք է հավաքել։
Հետեւորդները երգչուհուն քննադատել են անպատշաճ վարքագծի միջոցով իր նկատմամբ ուշադրություն գրավելու համար։ «Դու գիտակցո՞ւմ ես՝ ինչ ես անում», «Ինչո՞ւ ես սա հրապարակում։ Ես ամաչում եմ սա նայել», «Սա օգնության կա՞նչ է», «Մենք արդեն պետք է սկսենք «փրկել Մայլիին» շարժո՞ւմը», «Ինչ-որ մեկը գիտի՝ ինչպես ջնջել սա», «Կարծես թե նա տառապում է», «Կրկին թմրամիջոցների ազդեցության տակ», «Մայլի, քեզ երեխաներ են նայում»,- նշել են նրանք։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: