Լևանդովսկու նախկին գործակալը դատի է տվել ֆուտբոլիստին
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Ցեզար Կուխարսկին դատի է տվել 32-ամյա հարձակվողին, տեղեկացնում է AS-ը:
Լևանդովսկու նախկին գործակալը մեղադրում է ֆուտբոլիստին RL Management գործակալական ընկերության ծառայություններն իր անձնական նպատակներով օգտագործելու և պետությունից հարկեր թաքցնելու մեջ:
Ցեզար Կուխարսկին Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստից պահանջում է 9 միլիոն եվրո փոխհատուցում:
Ռոբերտ Լևանդովսկին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: