Սանե. «Բավարիան» հաղթանակի ծարավ է զգում
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն Բունդեսլիգայի առաջին տուրի՝ «Շալկեի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
«Ես շատ երջանիկ եմ: Նախորդ մրցաշրջանում ակումբը նվաճել է 3 գավաթ, սակայն մենք հաղթանակների ծարավ ենք զգում: Ցանկանում ենք կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները:
Մենք ամբողջ ընթացքում վերահսկում էինք գնդակը և թույլ չէինք տալիս մրցակցին գործողություն ձեռնարկել»,- Սանեի խոսքը փոխանցում է Bild-ը:
«Բավարիան» 8:0 հաշվով հաղթանակ է տարել «Շալկեի» նկատմամբ: Լերոյ Սանեն դարձել է դուբլի հեղինակ: