Գարեթ Բեյլի վարձակալությունը «Տոտենհեմի» համար կարժենա 9.8 միլիոն եվրո
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալից» վարձակալությամբ «Տոտենհեմ» տեղափոխված ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի պայմանագրի մանրամասները:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի վարձակալությունը «Տոտենհեմի» համար կարժենա 9.8 միլիոն եվրո: Ակումբը Բեյլին կվճարի շաբաթական 240 հազար եվրո աշխատավարձ:
Գարեթ Բեյլը մեկ տարվա վարձակալությամբ միացել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը վճարել է 14,2 միլիոն եվրո:
Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։
Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։