Իրանական իշխանությունները, համացանցից օգտվողների համար բացել են Facebook-ը և Twitter-ը
Իրանի բնակիչները այժմ կարող են օգտվել Twitter և Facebook սոցիալական ցանցերից, որոնք փակ էին եղել մի քանի տարի շարունակ: Իրանցիները զարմացել էին երկուշաբթի օրը հայտնաբերելով, որ նրանք կարող են բացել արգելափակված էջերը, որոնք նախկինում չէին աշխատում:
Ինչպես հայտնում է Նյու Յորք Թայմսը, սկզբում հասկանալի չէր արդյոք սա իրանական իշխանությունների օրինական որոշում էր, քանի որ ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր արվել: Twitter-ը և Facebook-ը Իրանում արքելափակվել էին 2009 թ.: Այդ ժամանակ պետության իշխանությունը կարծում էր, որ այս էջերից օգտվում են ընդիմություն անդամները, որպեսզի երկում ստեղծեն քաոս: Սակայն բազմաթիվ իրանցիներ կարողանում էին խաբեության ճանապարհներով միանալ այս էջերին, բայց պետությունը ժամանակ առ ժամանակ կարողանում էր այս ճանապարհներն էլ արգելափակել:
Իրանցիները այս որոշումը նմանեցրել են Բեռլինյան պատի անկման հետ: Այժմ իրանում Facebook-ից օգտվում են 17 մլն մարդ: