Մշակողը հայտնել է COVID-19-ի դեմ նոր ռուսական դեղի մանրածախ գինը
COVID-19-ի բուժման համար «Արեպլիվիր» դեղամիջոցի արժեքը կկազմի 12 320 ռուբլի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով այն մշակող «Պրոմոմեդ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցեւին:
«Այս գինն այս կամ այն կերպ կապված է բժշկական հաստատություն առաքման գնի հետ: Մենք չենք կարող բյուջեի եւ մանրածախի համար ունենալ երկու տարբեր գներ, ուստի սա այն գինն է, որն փաստացի ձեւավորվել է»,- ասել է Մլադենցեւը:
Ինչպես հաղորդվում է, առողջապահության նախարարությունը հաստատել է «Արեպլիվիր» դեղը՝ կորոնավիրուսի բուժման համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել էր, որ երկու ռուսական դեղագործական ընկերություններ` «Ռ-Ֆարմ»-ը եւ «Պրոմոմեդ»-ը, ավարտում են կորոնավիրուսի դեմ՝ ֆավիպիրավիրի հիման վրա ստեղծված դեղամիջոցների կլինիկական փորձարկումները։
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը «Ավիֆավիր»-ն էր: Մայիսի 30-ին ՌՈՒՆՀ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ առողջապահության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «Քիմռառ» ընկերությունների խմբի արտադրած այս դեղը: