Պոչետինո․ Երազանքս է «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալը
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն պատմել է իր երազանքի մասին։
«Իմ երազանքն է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալը։ Դա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է կամ լավագույնը։ Ես չեմ բացառում նաեւ այլ տարբերակ։
«Բարսելոնայից» առաջարկ չեմ ստացել, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ հանդիպում չեմ ունեցել։ Առաջարկներ չեմ ստացել նաեւ ՊՍԺ-ից, «Յուվենտուսից» կամ «Ինտերից»։
Ինձ զանգել են «Բենֆիկայից» եւ «Մոնակոյից»։ Չեմ ստի»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Պոչետինոն «Տոտենհեմից» հեռացվել է 2019թ․ նոյեմբերին եւ դեռ չունի աշխատանք։