«Նեմանը» հաղթել է, Կադիմյանը գոլ է խփել
Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 24-րդ տուրում «Նեմանն» ընդունել է «Մինսկին» եւ առավելության է հասել 2։0 հաշվով։
Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը։
«Նեմանը» 44 միավորով երրորդ տեղում է։
Բելառուսի առաջնություն, 24-րդ տուր
«Նեման» - «Մինսկ»՝ 2։0
Զորան Մարուշիչ, 22, Գեղամ Կադիմյան, 38