Յուրգեն Կլոպ․ Տիագո Ալկանտարան հավանում է մեր նախագիծը
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիայից» իր ղեկավարած թիմ։
«Սա հրաշալի է։ Ես շատ ուրախ եմ։ Այսպիսի ֆուտբոլիստի մասին երազելն արդեն ուրախություն է, բայց երբ զրուցեցինք Տիագոյի հետ, հասկացանք, որ նա հավանում է մեր նախագիծը։ Դա իսկապես շատ հաճելի էր։
Մեզ է միացել հրաշալի մարդ։ Սա լավ է ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից։ Ես երջանիկ եմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Ոչ պաշտոնական տվյալով, «Լիվերպուլը» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո:
Իսպանացի ֆուտբոլիստը «Բավարիա» էր տեղափոխվել 2013 թվականին կատալոնական «Բարսելոնայից»:
2019/20 մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։