Գյոտցե. Չեմ ցանկանում ավարտել կարիերաս մինչև չնվաճեմ Չեմպիոնների լիգայի գավաթը
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իր երազանքը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է:
«Ես մեծ նպատակներ ունեմ և ցանկանում եմ նոր էջ սկսել իմ կարիերայում: Այս մտքերն ինձ ոգևորում են ամեն օր:
Չեմ ցանկանում ավարտել կարիերաս մինչև չնվաճեմ Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Գյոտցեի խոսքը փոխանցում է Kicker-ը:
Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։ 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո Գյոտցեն ազատ գործակալի կարգավիճակում հեռացավ «Բորուսիայից»:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։