Օսական չի մասնակցի Ռոլան Գարոսին
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Նաոմի Օսական չի մասնակցի Ռոլան Գարոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օսական հրաժարվել է մասնակցել Ֆրանսիայի բաց առաջնությանն առողջական խնդիրների պատճառով: Ճապոնացին խնդիրներ ունի ոտքի ջլերի հետ, որոնք շարունակաբար ցավում են:
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կանցկացի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը: Մրցաշարի որակավորման փուլի խաղերին հանդիսականներ չեն լինի, միայն հիմնական փուլի խաղերին կթույլատրվի ներկա լինել մոտ 5000 երկրպագուի: