Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի. ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիրը
Խորհրդարանը քննարկեց «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
2020 թվականի փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ-ի ու Վերակառուցաման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր 21 մլն 146 հազար 263 եվրո արժեքով Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ՀՀ ֆինանսների նախարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից: «Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տրված անցակետով անձանց և ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 10 մլն 626 հազար 263 եվրո գումար, իսկ Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո և ևս 700 հազարի չափով իրականացվելու է ֆինանսավորում՝ դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի ԵՄ-ն՝ եվրոպական հարևանության գորիքի ներքո»,-ասաց Հովհաննիսյանը:
Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանային ացնակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերին:
Աղբյուրը՝ armenpress.am