Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում
Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել լիբիական Տրիպոլիում. դա տեղի կունենա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելուց հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայի մայրաքաղաքից տարհանվել էր 2014 թվականի օգոստոսին՝ երկրում իրադրությունը սրվելու առնչությամբ: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել էր Լիբիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Մոլոտկովին: