Դեպայը կարող է տեղափոխվել «Միլան»
Ֆրանսիական «Լիոնի» և Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Միլանում», տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
«Լիոնը» կարող է Դեպային ընդգրկել «Միլանի» 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետի տեղափոխության գործարքում:
26-ամյա Դեպայի ծառայություններով հետաքրքրված էր նաև կատալոնական «Բարսելոնան», որը, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց հոլանդացի հարձակվողին ձեռք բերելու մտքից:
Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։