ԵՀ-ի ղեկավարը «տհաճ անակնկալ» է անվանել ԵՄ-ի հետ գործարքը վերանայելու՝ Լոնդոնի փորձերը. FT
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միանգամայն հնարավոր է համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի (Brexit) իրականացումը, գործարք, որն անցյալ տարի կնքվել է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 18-ին Financial Times (FT) թերթում զետեղված եւ Եվրոպայի այլ զանգվածային լրատվամիջոցների տված հարցազրույցում։
«Ավելի լավ է չշեղվել՝ կասկածի տակ դնելով գոյություն ունեցող միջազգային համաձայնագիրը, որը մենք արդեն ունենք, եւ կենտրոնանալ դրան հասնելու վրա. մենք քիչ ժամանակ ունենք»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա «շատ տհաճ անակնկալ» է անվանել Մեծ Բրիտանիայի փորձերը վերանայելու երկկողմ գործարքը, որն անցյալ տարի համաձայնեցվել է հենց վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: «Նախկինի պես համոզված եմ, որ այդ (համաձայնությունների) իրականացումը հնարավոր է»,- ընդգծել է ԵՀ-ի ղեկավարը:
ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին
Այդ ճանապարհին խնդիրներ, նրա խոսքով՝, ստեղծում են բրիտանական կողմի փորձերը ներքին շուկայի մասին օրինագծի ընդունման միջոցով փոխելու գործարքի դրույթները, ասել է նա: Մեծ Բրիտանիան պետք է հրաժարվի այդ քայլերից եւ «վերականգի վստահությունը. գնդակը նրա դաշտում է», հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի արտահայտություններն, ինչպես նշում է հրատարակությունն, արտացոլում են «Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական բանակցությունները շարունակելու՝ ձեւավորվող եվրոպական ռազմավարությունը, չնայած Բրյուսելի կողմից Ջոնսոնի օրինագծի խիստ քննադատությանը, որը չեղյալ է հայտարարում Brexit-ի շուրջը պայմանագրի որոշ մասեր եւ դրանով իսկ խախտում միջազգային իրավունքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: