Թուրքիայի իշխանությունները խստացնում են երկրի քաղաքացիների նկատմամբ հսկողությունը
Թուրքիայում անվտանգության խցիկները եւ ճանապարհային խցիկները ինտեգրվելու են անհատի վկայականի եւ վարորդական իրավունքի տվյալներին։ Բոլոր տվյալները ստացվելու են Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր նոր վարչություն, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Անվտանգության վարչությունը եւ Արտակարգ իրավիճակների համակարգող կենտրոնը կսկսեն աշխատել «մի քանի ամսվա ընթացքում»։
Նրա խոսքով՝ RFID չիպերով նոր սերնդի անհատի թուրքական վկայականներում հավելվելու են վաորդական իրավունքի մասին տվյալները։ Ապագայում համակարգին են ինտեգրվելու նաեւ բանկային հաշիվները եւ բժշկական ծառայությունները, նույնականացման քարտերում պահպանվելու են քաղաքացիների եւ բնակիչների կենսաչափական տվյալները, ներառյալ մատնահետքերը։