Քեթիում մանկապարտեզ է վերակառուցվում. այն նախատեսված է 30-ից 40 երեխայի համար
Ընթացքի մեջ են Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապապարտեզի շենքի վերակառուցում շինարարական աշխատանքները: Դրանք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդանուր գումարը կազմում է 40.790.918 դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60, համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումը՝ 40%:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Մանկապարտեզը նախատեսված է 30-ից 40 երեխայի համար: Ծրագրի արդյունքում գյուղում ստեղծվել է 12 հիմնական և 5-ից 10 ժամանակավոր աշխատատեղ: