Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում
Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ:
Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր»,-ասված է գրառման մեջ: