Եվս մեկ ֆուտբոլիստ «Արարատ-Արմենիայից» վերադարձավ «Փյունիկ»
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արմեն Նահապետյանը «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվեց Երևանի «Փյունիկ»:
Նահապետյանը «Փյունիկի» սան է, սակայն 2017թ.-ին, լինելով Հայաստանի պատանեկան հավաքականի խաղացող, մի շարք թիմակիցների հետ միացել էր նորաստեղծ «Ավան Ակադեմիա» թիմին, որը հետագայում ձեռք բերեց ռուսաստանահայ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը՝ անվանափոխելով այն «Արարատ-Արմենիայի»:
Այժմ Նահապետյանը հետևեց Էրիկ Ազիզյանի օրինակին, ով նույն 2017թ.-ին «Փյունիկից» տեղափոխվել էր «Ավան Ակադեմիա», սակայն նախորդ մրցաշրջանի ընթացքում վերադարձավ հարազատ ակումբ: