Նավալնիի հյուրանոցային համարում հայտնաբերված կասկածելի շիշը ուղարկել են Գերմանիա
Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը «Դոժդ»-ին հաղորդել է, որ Տոմսկի հյուրանոցի Նավալնիի համարում հայտնաբերված շշերը օպերատիվ կերպով առաքվել են Գերմանիա: Ըստ ընդդիմադիրի, Նավալնիի համախոհները հյուրանոցի համարից վերցրած բոլոր իրերը, որոնք կարող էին հետաքրքրել հետաքննությանը, նախ տեղափոխել են Օմսկ: Այնուհետև, կասկածելի թվացող ջրի շշերը ուղարկել են Բեռլին նույն ինքնաթիռով, որով Գերմանիա են տեղափոխել Նավալնիին:
«Շշերը տեղափոխել է Ալեքսեյի ընտանիքը, նրա մյուս իրերի հետ միասին»,- ասել է Ալբուրովը:
Նա նաև ասել է, որ շշերը Տոմսկից Օմսկ են տեղափոխել «անուղղակիորեն», քանի որ մտավախություն ունեին, որ «այդ կարևոր ապացույցները պարզապես կխլեն իրենցից»: