Բեյլը սեպտեմբերի 18-ին կմեկնի Լոնդոն
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը սեպտեմբերի 18-ին կմեկնի Լոնդոն, տեղեկացնում է Marca-ն:
31-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնում պայմանագիր կկնքի «Տոտենհեմի» հետ, որը մեկ մրցաշրջանով վարձակալել է Բեյլին՝ վճարելով 14,2 միլիոն եվրո:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։
Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։