«Փյունիկը» վարձակալել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանին
Երևանի «Փյունիկը» հայտարարել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական ձեռքբերման մասին:
«Փյունիկին» է միացել 21-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։ Ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» «Փյունիկ» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Նահապետյանը «Փյունիկի» սան է և թիմից հեռացել էր 2017 թվականին։